211652_close_icon
views-count6219 դիտում article-date 09:57 07-02-2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի․ «Ամերիկայի ձայն»

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները տարիներ առաջ օգնեցին Արևմտյան Աֆրիկայի երկրներին հաջողությամբ հաղթահարելու էբոլավիրուսի բռնկումը: Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարը բժիշկ Թոմ Ֆրիդենն էր: Այժմ նա ղեկավարում է Resolve to Save Lives համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպությունը: Հարցին, թե ինչպես են կանխելու կորոնավիրուսի համաճարակը, որն այժմ տարածվում է ցանկացած մանրեի միջոցով, բժիշկը պատասխանում է. «Յուրաքանչյուր միկրոբի դեմ մենք ունենք տարբեր մոտեցում: Որոշների դեպքում պատվաստանյութեր ունենք, մեկ այլ դեպքում կան զսպման միջոցներ, օրինակ՝ սուր շնչառական համախտանիշի, էբոլայի ժամանակ, երբ մենք իրականում կարող էինք դադարեցնել այն: Եվ օրինակ գրիպի դեպքումկարող ենքմեղմել, նվազեցնել վնասը»: Էբոլայի դեպքում կարևոր էր գտնել մարդկանց, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, քանզի այն տարածվում էր մարմնի հեղուկի միջոցով, մոտիկ շփման ժամանակ: Մինչդեռ Կորոնա վիրուսները կարմրուկի նման տարածվում է օդում, ինչը նշանակում է, որ այդ վիրուսը կարող է ավելի հեշտ տարածվել հազի կամ փռշտոցի միջոցով:Դա բարդացնումէ շփումների հետքերով գնալու գործընթացը։ Պետք է մեկուսացում պահպանել: «Դուրս մի եկեք տնից, եթե հիվանդ եք». Բայց դա բարդ է լայն տարածում ունեցող վիրուսի դեպքում, որը վարակել է առնվազն 20 000 մարդու: «Դժվար է: Դա միանշանակ հանրային առողջապահության իսկապես դժվարին հարց է»: Չինաստանի կառավարությունը մարդկանց խնդրել է ինքնամեկուսացվել, եթե հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեն: Կառավարությունը նաև կարանտին է հայտարարել բոլոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ: «Սա կարևոր է վարակի տարածումը վերահսկելու տեսանկյունից,մարդկանց միջև շփումների նվազեցնելու միջոցով»: Հանրային առողջության մասնագետները խորհուրդ են տալիս՝ հաճախ լվանալ ձեռքերը, ծածկել բերանը հազի ժամանակ: «Այս վիրուսի դեմ մենք պատվաստանյութ դեռ չունենք, և հավանաբար գոնե մեկ տարի չենք ունենալու»: Հետազոտողները աշխատում են պատվաստանյութ ստեղծելու վրա: Հանրային առողջապահական պրակտիկան ցույց է տալիս, որամենայն հավանականությամբ, վիրուսի բռնկումը կմարի: Այնպես,ինչպես Էբոլայի և մի շարք այլ համաճարակների դեպքում: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/coronavirus/5277148.html]«Ամերիկայի ձայն»[/url]

Նմանատիպ նյութեր