211652_close_icon
views-count4699 դիտում article-date 13:10 07-02-2020

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 636-ի

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 31,1 հազարը, մահացել է 636, ապաքինվել՝ 1540 մարդ։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի, Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեին, Հուբեյ նահանգում մահացել է ևս 69 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ երկրում կարանտինի մեջ է ավելի քան 186 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 22,1 հազար, Հուբեյ նահանգում են: Այնտեղ մահացել Է 618 մարդ, հիվանդանոցից դուրս են գրվել 817-ը: Մշտական հսկողության տակ է գտնվում ավելի քան 64 հազար քաղաքացի, ովքեր սերտորեն շփվել են ախտահարվածների հետ: Չժեցզյանի նահանգում (վարակման 970 դեպք) և Գուանդունի նահանգում (վարակման 954 դեպք) վիրուսից մահեր չեն արձանագրվել, միաժամանակ ապաքինվել է համապատասխանաբար 70 և 91 մարդ, մայրաքաղաք Պեկինում (վարակման 274 դեպք) մահացել է 1 մարդ։

Նմանատիպ նյութեր