211652_close_icon
views-count3401 դիտում article-date 23:28 07-02-2020

Մանկապարտեզներում անօրինականությունները չեն կարող անհետևանք մնալ. փոխքաղաքապետ

Երևանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը: Փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ: Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաթվի հավելագրումները, խստորեն հետևել մատակարարվող սննդի որակին, ժամկետներին և հատկապես՝ պահպանման պայմաններին: Կարևորվել է նաև մանկապարտեզներում անձնակազմի կարգապահության և երեխաների անվտանգության ապահովման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով գույքի պահպանման խնդիրներին: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է նաև, որ անօրինական ցանկացած գործողություն անպատիժ չի կարող մնալ:

Նմանատիպ նյութեր