2635 դիտում
23:40 07-02-2020
Անդրկարպատներում մեկնարկել է Ուկրաինայի Հայերի միության ձմեռային 2020 ճամբարը
Ուկրաինայի հայ երիտասարդների միության ձմեռային ճամբարը - ARMYOUTHCAMP2020-ը մեկնարկեց Ժդենիևո լեռնային հանգստավայրում, հայտնում է[url=http://ua-report.info/news/andrkarpatnerowm_meknarkel_e_owkrainayi_hayeri_miowtyan_dmerayin_2020_twambary/2020-02-07-2251#.Xj1zg1UzbIV] AnalitikaUA.net[/url]-ը։
Ավանդույթի համաձայն, ճամբարականներին բավական ծավալուն ծրագիր է սպասվում:
Ըստ Ուկրաինայի հայերի միության, երիտասարդությունը 8 օր կանցկացնի Անդրկարպատներում, որտեղ նրանք կարող են շփվել Ուկրաինայի և Հայաստանի հայտնի գործիչների հետ, կատարելագործել հմտությունները համայնքային արդյունավետ աշխատանքի, տարբեր ծրագրերի կազմակերպման, այլ կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտներում:
Ուկրաինայի հայ երիտասարդների միության ձմեռային ճամբարը նախագիծ է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց տեղը զբաղեցնել երկրի հայ համայնքի զարգացման գործում:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի Հայերի միությունն ակտիվորեն մասնակցում է հայ երիտասարդության կյանքին: Միության նախագահ Վիլեն Շատվորյանը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական ծրագրերին եւ սպորտային միջոցառումներին՝ կանոնավոր կերպով հանգիստ կազմակերպելով նրանց համար: Ամառային եւ ձմեռային ճամբարներն անցկացվում են երկրի գեղեցիկ հանգստավայրերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4073 դիտում
17:12 14-08-2018
Սև ծովի ափին ավարտվել է Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1795 դիտում
17:43 17-07-2021
Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի երեխաների ամառային ճամբարը
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»