211652_close_icon
views-count4073 դիտում article-date 17:12 14-08-2018

Սև ծովի ափին ավարտվել է Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 11-ին Սեւ ծովի ափին ավարտվեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը: Ինչպես հաղորդում է [url=http://ua-report.info/news/odesayi_marzowm_anckacvec_owkrainayi_hayeri_miowtyan_twambary/2018-08-14-2043#]AnalitikaUA.net[/url]- ը, փակման արարողության կապակցությամբ ճամբար այցելեցին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ՈՒՀՄ փոխնախագահ Լեւոն Գուլյանը, ՈՒՀՄ պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը եւ Օդեսայի մարզում ՈՒՀՄ ներկայացուցիչ Արտեմ Քարաջյանը: Ճամբարի մասնակիցները կազմակերպեցին տոնական համերգ, որի ընթացքում երեխաները ներկայացրեցին հայկական ժողովրդական երգեր եւ պարեր հյուրերի համար: Ավելի վաղ ճամբարի մասնակիցների հետ հանդիպել էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ով մասնակցեց երեխաների կազմակերպած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»։ Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը։ Ճամբարին մասնակցում են ամենաակտիվ և լավագույն առաջադիմությամբ շուրջ 60 երեխաներ Ուկրաինայից և Հայաստանից։ Օգոստոսի 5-ին ՈՒՀՄ- ի պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հանդիպեց Ուկրաինայի հայերի միության ամառային ճամբարի մասնակիցների հետ եւ նրանց համար անցկացրեց Հայաստանի պատմության մասին ճանաչողական դասախոսություն: Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին նաեւ Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր