91554 դիտում
14:41 08-02-2020
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Քեթիի ոլորաններում մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 FL 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Քեթիի ոլորաններում, մխրճվել է Տcania մակնիշի WB-309-BB համարանիշի բեռնատարի կցորդիչի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է համապատասխան աշխատանքներ և երթևեկությունը եղել է ազատ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+