211652_close_icon
views-count24624 դիտում article-date 22:58 12-04-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 12-ին,  ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  26-րդ կմ հատվածում Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Էդգար Սիմոնյանը  դեռևս անհայտ հանգամանքներում իր վարած Hyundai Sonata մակնիշի  50 ZZ 202  համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 68-ամյա Գրավիչ Դադյանի վարած բեռնատարի կցորդիչին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

 Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է   նույն վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր