211652_close_icon
views-count62061 դիտում article-date 21:57 08-02-2020

Այսօր անհայտ անձը կամ անձինք կոտրել են Շիրակի և Լոռու մարզերում տեղադրված արագաչափ սարքերի ոսպնյակները. սարքերը դարձել են ոչ պիտանի

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու և Շիրակի մարզերում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Գյոմրի քաղաքի Թբիլիսյան խճուղու վերջնամասում տեղադրված արագաչափ սարքի արկղի ոսպնյակը կոտրել են: Իսկ ժամը 02:10-ի սահմաններում նույն եղանակով կոտրել են Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղադրված արագաչափ սարքի ոսպնյակը: Երկու դեպքերի փաստով տարածքային ոստիկանության բաժիններում, տվյալ դեպքում՝ Կումայրիի և Սպիտակի, նյութեր են նախապատրաստվում: Նշված արագաչափերը դարձել են ոչ պիտանի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր