Չեխիայում 70 երեխաների տեղափոխող երկհարկանի ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներ
Չեխիայում 70 երեխաների տեղափոխող երկհարկանի ավտոբուսը կողաշրջվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսի մեջ գտնվող 70 երեխաներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, 3 երեխայի վիճակը միջին ծանրության է:
Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է ճանապարհը և փորձում է պարզել վթարի պատճառները: