211652_close_icon
views-count814 դիտում article-date 18:20 05-02-2025

Ադրբեջանը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7.6 միլիոն մանաթի չափով գումար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինա էլեկտրական սարքավորումներ գնելու և առաքելու համար։
 

Նմանատիպ նյութեր