211652_close_icon
views-count17988 դիտում article-date 09:55 10-02-2020

Խոաքին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը՝ լավագույն դերասանուհի, «Մակաբույծը»՝ լավագույն ֆիլմ. հայտնի են դարձել «Օսկար 2020»-ի հաղթողները. Tert.am

ԱՄՆ-ում մկենարկել է «Օսկար» 92-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/10/oscar/3206440?fbclid=IwAR2CmYZkZeI6Wv_zDL5_l_TLjtE8PHaDMILq6AILB2QtsoNxd41UCw_2nZ0]Tert.am[/url]-ը, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է հարավկորեական արտադրության «Մակաբույծը»: 8:15 «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը («Ջուդի»): 8:8 «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»): 7:54 Լավագույն ռեժիսոր ճանաչվեց հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը»): 7:43 «Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: Այսօր սա «Ջոքերի» դեռևս առաջին մրցանակն է: Գուդնադոտիրը նաև հեղինակել է «Չեռնոբիլ» հայտնի սերիալի երաժշտությունը: 7:30 «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում օսկար է ստանում հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը: 7:23 Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի է արժանանում «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը: 7:15 «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր է դառնում «1917» ֆիլմը: Սա, ի դեպ, ֆիլմի արդեն 3-րդ մրցանակն է: 6:57 «Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթում են Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի»): 6:53 «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգ՝ Ռոջեր Դիքինս (ֆիլմը՝ «1917»): «Լավագույն ձայնային մոնտաժի» համար օսկարի է արժանանում Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը: 6:41 Արարողության ժամանակ «Օսկարի» բեմին է հայտնվում ռեփեր Էմինեմը, որին մրցանակաբաշխության հյուրերը հոտնկայս են դիմավորում: «Լավագույն ձայն» անվանակարգում մրցանակ է ստանում Դոնալդ Սիլվեսթրը ««Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում աշխատանքի համար: 6:31 Մայա Ռուդոլֆը և Քրիսթեն Ուիգը զվարճացրին հյուրերին և հիանալի ներկայացրին «Լավագույն հանդերձանքի դիզայն» և «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերի հավակնորդներին: 06:20 «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»): 6:15 «Լավագույն վավերագրական կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում հաղթում է Քերոն Դայսինգերի և Ելենա Անդրեյչևայի «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)» ֆիլմը: Այն նվիրված է Քաբուլում աֆղանցի երեխաներին: «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ տրվեց «Ամերիկյան գործարան» ֆիլմին: 6:04 Այս պահի դրությամբ մրցանակ է հանձնվել 8 անվանակարգերում: Մնացել է 16-ը: 5:59 «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթեցին Բարբարա Լինգը և Նենսի Հեյը : Նրանք աշխատել են «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում: «Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում մրցանակ ստացավ Ժակլին Դյուրանը («Փոքրիկ կանայք»): 5:28 «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթողը «Խաղալիքների պատմություն 4»-ն է: 5:17 Բրեդ Փիթը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Փիթը շնորհակալություն է հայտնել Քվենթրին Տարանտինոյին՝ ասելով, որ առանց նրա կինոինդուստրիան կգունազրկվեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր