2254 դիտում
09:29 11-03-2024
«Օպենհայմեր»-ը՝ լավագույն ֆիլմ, Կիլիան Մերֆին՝ տարվա դերասան․ հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները
Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։
Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով հեռարձակում էր ABC հեռուստաալիքը։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի»-ն (The Zone of Interest)։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things), իսկ լավագույն դերասան՝ Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer)։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ What Was I Made For? երգը («Բարբի»), «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ «20 օր Մարիուպոլում»-ը (20 Days in Mariupol), «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Ամերիկյան ֆիքշն»-ը (American Fiction), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝ «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), իսկ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում՝ «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմը։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր», Oppenheimer), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դիվայն Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները», The Holdovers)։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տղան և ձկնկուլը» (Kimitachi wa Dou Ikiru ka) ստեղծագործությունը, «Լավագույն ձայն» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի» (The Zone of Interest) ֆիլմը։

Նմանատիպ նյութեր
1454 դիտում
09:31 22-01-2016
«Տարվա լավագույն ֆիլմ» «Օսկար» մրցանակի հավակնորդների թիվը 8-ից կդառնա 10. «Los Angeles Time»
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին