3098 դիտում
13:38 10-02-2020
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան: Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թվականին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Նորայրի ընտանիքը ապրել է ՌԴ-ում, սակայն նա միշտ մեծ ցանկություն է ունեցել վերադառնալ հայրենիք ու մշտապես բնակվել այստեղ:
2007 թ.-ին ընդունվել է Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» ստուդիան: 2014 թ.-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախում:
2016 թ.-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով Նորիկ Գասպարյանը տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող հակառակորդին՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Նորիկը զոհվել է Ջրականում՝ (Ջաբրայիլ) մարտի դաշտում։
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով ու արժանացել «Պարի վաստակավոր» կոչման:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1291 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
922 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը