211652_close_icon
views-count58921 դիտում article-date 20:13 10-02-2020

Երևանում 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում փետրվարի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: «Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ կրկին երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր