211652_close_icon
views-count9912 դիտում article-date 19:11 19-11-2018

46-ամյա կինը Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Արմենպրես

Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: «[url=https://armenpress.am/arm/news/955052.html?fbclid=IwAR1Hy4Aj7-58ZwgCkPzh634jkuPGtNK4sx-512CTsDVfGdgY4cLzX1Pdy3g]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: «Սա բավականին յուրահատուկ դեպք է: 46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո: Վերջերս դեմ եմ երեք սաղմ հանձնելուն, քանի որ նման դեպքերում դժվարությամբ է հաղթահարվում հղիության ընթացքը, կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել, և մենք երկու սաղմ դրեցինք, բայց մի սաղմը ինքնուրույն բաժանվեց: Երկու աղջիկ մի սաղմից էին, իսկ տղան` առանձին»,- պատմեց կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը: Նա նշեց, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել պալատ և մոր կողքին են: «Երեխաները 34 շաբաթական են ծնվել: Նրանք կշռում են 1. 65, 1.95, 1. 85 կգ»,- ընդգծեց պրոֆեսորը: Նարինե Մարտիրոսյանն ասաց, որ եռյակի ծնունդն իրենց համար մեծ երջանկություն է: «Հիանալի տրամադրություն ունենք: Երեխաներին անվանելու ենք Էդգար, Էլինա և Լիա, քանի որ շատ ենք սիրում այդ անունները»,- շեշտեց փոքրիկների մայրը: Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/955052.html?fbclid=IwAR1Hy4Aj7-58ZwgCkPzh634jkuPGtNK4sx-512CTsDVfGdgY4cLzX1Pdy3g]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր