211652_close_icon
views-count12280 դիտում article-date 21:42 10-02-2020

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի լույս 8-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Նախքան մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում անձնակազմը հրահանգավորվեց։ Հայկ Մհրյանն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը ներկայացրին ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Անձնակազմից պահանջվեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, ու, միևանույն ժամանակ, խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։ Ուրախությամբ արձանագրենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ կամ միջադեպեր տեղի չունեցան, բացի Նոր Նորքում լռության կանոնների խախտման դեպքից, որը ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բացահայտվեց։ Հրավառություն կազմակերպած անչափահասը հայտնաբերվեց ու հանձնվեց ծնողի հսկողությանը։ Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, որոնք արձանագրելուց զատ ճանապարհային ոստիկանները վարորդներին հորդորեցին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ` ոստիկանության նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր