ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը: Փետրվարի 12-ի նիստում ընդգրկված են մի շարք հարցեր:
Պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քվեարկության կդրվի «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:
Խորհրդարանը առաջին և երկրորդ ընթերցումներով նաև կքննարկի մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: