182468 դիտում
17:08 12-02-2020
Սյունիքի մարզում ուժեղ բուքը 10-ից ավելի կմ-անոց հատված մոտ 1 մետր բարձրության ձնով է փակել. ձնաբքում հայտնված քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնել ՊՆ նախարարը, ՌՈ պետը, Սյունիքի մարզպետն ու Գորիսի, Սիսիանի քաղաքապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մի քանի ժամ է, Սյունիքի մարզում ուժեղ բուքն ու քամին չի դադարում, ու ճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատված բուքն այնպես է ձյունը լցրել, որ ձյան բարձրությունը հասնում է 1-1,5 մետրի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին ու բուքը Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող խաչմերուկում մինչ Գորիս գրեթե 15 կմ հատված դարձրել է անանցանելի։ Բուքն ու քամին այնքան ուժեղ ու սաստիկ են, որ չի լինում տեխնիկան օգտագործել։ Գորիսի Ճանշինը մաքրում է ճանապարհը, սակայն մի քանի մետր առաջ գնալով՝ ձյան հաստ շերտի մեջ խցանվում է։
Նշված հատվածում գտնվող քաղաքացիների ժամանակավոր կացարանի հարցը լուծելու նպատակով Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կարգադրությամբ ժամանել են Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարգադրությամբ Սյունիքի ռազմական ոստիկանության կայազորային վարչություն են տեղափոխվել մի քանի զինվորներ ու քաղաքացիներ, ովքեր մինչև ճանապարհի բացման խնդիրը լուծվելը, մնալու են զորամասում։ Ռազմական ոստիկանությունը և Սյունիքի մարզպետարանը հոգում են նաև նրանց սննդի հարցը։ Շատ վարորդներ էլ, տեսնելով մեր կողմից արված տեսանյութերը, թե ինչպիսի արտակարգ վիճակ է տիրում այդ հատվածում, համոզվեցին, որ հնարավոր չէ այդ ճանապարհահատվածն անցնել ու հնարավոր չէ քամու ու բքի պայմաններում ճանշինականներին աշխատել, հետ են վերադառնում։
Արտակագ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ էլ տեղում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի կարգադրությանբ, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ավագ տեսուչներն ու տեսուչները, անգամ՝ ՃՈ հետաքննիչները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատարներ Կարեն Օհանյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, որպեսզի խցանումներ տեղի չունենան և որոշ «տաքգլուխ» վարորդներ չփորձեն ռիսկի դիմեն և անցնեն ճանապարհը։
Նմանատիպ մի քանի վարորդներ, չենթարկվելով ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողների հորդորներին, փորձեցին անցնել այդ հատվածով, սակայն հետո, ինչպես ժողովուրդն է կատակում, «սառած սիսիանցու նման հետ դառան», ու այս անգամ ռազմական ոստիկաններից ու Սյունիքի մարզպետարանի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետարանների աշխատակիցներից խնդրում էին տաք անկյուն։
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է վարորդներին հորդորում են, որպեսզի ժամանակավորապես դադարեն նշված հատվածով երթևեկելը։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/12/1147228/]ավելի վաղ [/url]նշված վարից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 12-ին Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում ուժեղացված ծառայություն էին շարունակում կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն էին կատարում նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանությունն 3 ժամից ավելի էր, ծառայություն էր կատարում և նրանք այստեղ էին ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթոր Բաղդասարյանի կարգադրությամբ, իսկ Ա, Բաղդասարյանին էլ նման հանձարարական էր տվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրանց օգնությունը նույնպես իր դրական արդունքն էր տալիս։
Մի քանի ավտոմեքենաներ ձնակույտի միջից դուրս էին բերել Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+