2062 դիտում
23:27 22-12-2024
Արագածոտնի մարզում սաստիկ բքի ու սառնամանիքի պայմաններում պարեկները, փրկարարներն ու ճանշինականները, անտեսելով այդ ամենը, օգնության ձեռք են մեկնել ձնաբքում հայտնված վարորդներին և ուղևորներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները աշխատում են բավականին լարված, ուժեղ բքի ու սառնամանիքի պայմաններում, հիմնականում Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ հատվածում ու տեղում աշխատում են նաև ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները (ճանշինականները), սակայն ուժեղ բուքն ու քամին իրենց «սև գործն» են անում, անգամ մեկ րոպե չես կարողանում կանգնել դրսում, իսկ պարեկները, անտեսելով բուքն ու սառնամանիքը, դրսում են իրենց ծառայությունը կատարում և դրա արդյունքում մինչև այժմ ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն պայմաններում են աշխատում նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի և Արագածի փրկարարները, ովքեր ձնաբքերի միջից արդեն դուրս են բերել 30-ից ավելի տրանսպորտային միջոցներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ իրենց շնորհակալությունն էին հայտնում պարեկներին, փրկարարներին ու ճանշինականներին, ասելով, որ միայն իրենց գործին նվիրված մարդիկ նման սառնամանիքին ու բքին սրտացավ մոտեցում կցուցաբերեն աշխատանքի նկատմամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)