1825 դիտում
15:00 14-02-2020
ՊԵԿ-ն իրականացնում է սահմանահատման գործընթացի կրճատում
Հայաստան մտած բեռնատարների միայն 38 տոկոսն է այսօր սահմանային անցակետերում ենթարկվում ռենտգեն սարքավորումներով զննման՝ նախկին 100 տոկոսի փոխարեն:
«[url=https://armenpress.am/arm/news/1004960.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
«Նախկինում բոլոր սահմանային կետերում բեռներ փոխադրող բոլոր տրանսպորտային միջոցներն անցնում էին 100 տոկոս սկանավորում: Այսինքն՝ մենք սահմաններին ունենք ռենտգեն սարքավորումներ, և բոլոր բեռներն այս սարքավորումներով անցնում էին: Մենք 2019-ի հուլիսից Բագրատաշենի անցակետում սկսել ենք պիլոտային ծրագիր, այն պրոյեկտվելու է նաև մնացած անցակետերի վրա: Այս պահին ռիսկերի կառավարման համակարգը աշխատեցնելով սահմանը հատած ընդամենը 38 տոկոս բեռներն են, որ սկանավորվում են»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ սահմանին տոտալ վերահսկողությունից անցել են թիրախային հսկողության;
1-2 ամսվա ընթացքում մնացած անցակետերում ևս գործելու է ռիսկերի կառավարման համակարգի վրա հիմնված սկանավորում: Ներսիսյանը սա տնտեսավարողների համար համարեց էական փոփոխություն:
Նախկինում ԵԱՏՄ-ից Հայաստան ժամանած բոլոր տրանսպորտային միջոցներն անցնում էին փաստաթղթային ձևակերպումներ: «Իրականում դրանք միայն բնապահպանական հարկ պետք է մուծեին, բայց անցնում էին բավականին երկար փաստաթղթավորման ճանապարհ: Եվ մոտ 35-40 րոպե ծախսվում էր այդ փաստաթղթավորումն ապահովելու համար: Ներկայում այդ ամբողջ գործընթացը, փաստաթղթաշրջանառությունը վերացած է, և նրանք միայն բանկում բնապահպանական հարկն են մուծում և դուրս գալիս անցակետից»,-տեղեկացրեց Ներսիսյանը:
Նմանատիպ նյութեր
1702 դիտում
17:46 21-07-2016
Քննարկել են ապօրինի սահմանահատման ապաքրեականացման միջազգային պրակտիկայում արձանագրված դրական և չհաջողված դեպքերը
Այս բաժնից
1261 դիտում
20:02 10-02-2025
Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
934 դիտում
19:51 10-02-2025
ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցը
793 դիտում
19:36 10-02-2025
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը. տեսանյութ