1960 դիտում
11:48 15-02-2020
Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նա շարունակում է պաշտոնավարել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով երեկ մամուլում տարածված տեղեկատվությունն առայն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է: Անցած շաբաթվանից սկսած, որոշ լրատվամիջոցներ փորձում են արատավորել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի անունը` ինչ-որ քրեական գործերի հետ առնչութունների մասին կեղծ լուրեր տարածելով»,- գրել է Կարապետյանը և հավելել, որ նախօրեին երեկոյան 168.am կայքը մի քանի տողանոց հրապարակմամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայկ Սարգսյանը «կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ»:
«Արդեն հայտարարել ենք եւ վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամվ փաստական որեւէ հիմք չի պարունակում եւ ըստ էության անձի արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ է:
Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ, դա որեւէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել:
«Իմ քայլը» քաղաքական մեծ թիմի անդամների նկատմամբ գրեթե ամենօրյա ռեժիմով կատարվող տեղեկատվական հարձակումների քաղաքական նպատակը բավական թափանցիկ է, այնուհանդերձ, դա պատիվ չի բերում բամբասանքը տարածող լրատվամիջոցներին»,- գրել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում էր 168.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ։ Կայքին հասած տեղեկություններով` Հայկ Սարգսյանը պատրաստվում է մեկնել երկրից։
Նմանատիպ նյութեր
43406 դիտում
22:07 29-07-2018
«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրեց Հայկ Մարությանի թեկնածությունը
1807 դիտում
16:56 11-11-2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
1323 դիտում
18:47 11-11-2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
Այս բաժնից
502 դիտում
10:59 22-10-2024
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Զարեհ Սինանյան
613 դիտում
10:44 22-10-2024
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում
1018 դիտում
09:44 22-10-2024
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում