51321 դիտում
12:42 15-02-2020
Զինծառայող Հայկ Ասրյանը մահացել է ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից. ՔԿ
Փետրվարի 14-ին` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Այս մասին Հայտնում է ՀՀ ՔԿ-ն:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/14/1147454/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 14-ին ցավալի դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին էր հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել մահը, համապատասխան կառույցները պարզում էին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր:
Նմանատիպ նյութեր
12755 դիտում
11:05 29-08-2014
Գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից 19-ամյա զինծառայող է մահացել
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»