211652_close_icon
views-count2604 դիտում article-date 16:29 15-02-2020

Առկա են փաստերի լուրջ աղավաղումներ. ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «Ժամանակ» օրաթերթի հրապարակման առնչությամբ

«Ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում առկա են փաստերի լուրջ աղավաղումներ: Հոդվածագիրը պնդում է, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված հաշվետվություն և կատարել 152,3 մլն դրամի մուծում, որից 118,6 մլն դրամը՝ հարկային պարտավորություններ, 33,7 մլն-ը՝ տույժեր: Իրականությանը չի համապատասխանում նաև այն պնդումը, որ ՊԵԿ-ն աշխատավարձերի վճարման իր բոլոր գործարքներն իրականացնում է միայն «Արարատբանկ»-ի միջոցով: Թերթին հորդորում ենք հոդվածում առկա 1 փաստը չհամեմել երևակայական մի քանի թռիչքների հետ և զերծ մնալ ՊԵԿ-ի հանդեպ բացասական ընկալումներ ձևավորելու համառ փորձերից: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր