211652_close_icon
views-count5535 դիտում article-date 21:34 16-02-2020

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ։ Մեր ըմբիշը հաղթեց հույն մրցակցին 10-0 հաշվով ու նվաճեց բրոնզե մեդալ, հայտնում է Armsport.am-ը: Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Նմանատիպ նյութեր