2561 դիտում
16:36 17-02-2020
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն, այդ թվում՝ «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «ՋիԷսԷմ» և այլն, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը պարսկերեն հավաքածուով:
Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ ժամը՝ 14:00-ին:
Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:
Նախատեսվում են նաև հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թ.-ի Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների մրցույթի մրցանակակիրների և երեխաների մասնակցությամբ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, տարվա հոբելյարներին նվիրված կինոդիտումներ: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին:
Ամփոփումը՝ փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
22:12 05-04-2021
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»