84015 դիտում
21:43 17-02-2020
Լոռու մարզում սպանություն կատարելու կասկածանքով 33-ամյա հետախուզվողը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացել է. նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Սպիտակի և Բազումի բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Բազումի բաժին է կամավոր ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Դավթյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա փետրվարի 11-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/12/1147241/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ձերբակալված 21-ամյա Էրիկ Վարդևանյանը ազատ էր արձակվել, ով կասկածվում էր փետրվարի 5-ին Լոռու մարզի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանին սպանելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում էր 33-ամյա Դավիթ Դավթյանը։ Իրավապահներն ունեին կասկածներ, որ այդ օրը, ժամը 02։։30-ի սահմաններում Բուլղարական 2-րդ ավանի թիվ 157 տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Դ. Դավթյանի և Շ. Գրիգորյանի միջև, որի ժամանակ Դ. Դավթյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքով հարվածել էր Շ. Գրիգորյանի դեմքի ձախ այտին, այնուհետև սեղանին գտնվող բաժակով հարվածել գլխին, իսկ հետո վառարանի երկաթյա ձողով հարվածել գլխի գագաթային հատվածին, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Դավթյանը նախկինում եղել է դատապարտված՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2րդ մասի և 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
19:14 05-08-2015
Բացատրական աշխատանքների շնորհիվ հետախուզվողը կամավոր ներկայացել է բաժին
1810 դիտում
21:37 27-11-2018
Գյումրիի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացել է կամավոր
1809 դիտում
18:27 09-12-2019
Արմավիրի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացել է կամավոր