1884 դիտում
10:51 18-02-2020
Արժեքներ քարոզելու առումով Հայաստանում անելու շատ բան կա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ 20 տարեկան ես, 60 տարեկանը թվում է այնպիսի խորը ծերություն, որ անգամ զարմանում ես, թե ինչի՞ համար են մարդիկ այդքան երկար ապրում: Երբ 40 տարեկան ես, մտածում ես, որ հասել ես կյանքիդ կեսին, բայց վատ չէր լինի քիչ թե շատ առողջ հասնես 60 տարեկանին և հանգիստ գնաս թոշակի: Երբ 60 տարեկան ես... հասկանում ես, որ կյանքդ նոր է սկսվում, և դեռ այնքան սովորելու, հայտնագործելու և ասելու բան կա, որ ևս 60 տարին էլ չի հերիքի: Համենայնդեպս, ինձ համար այդպես է:
Լրագրությունը, որով ես «հիմնովին» զբաղվում եմ վերջին 30 տարիների ընթացքում (առաջին փորձերս արել եմ 1983 թվականից), հրաշալի զբաղմունք է: Օրական մեկ հոդված այստեղ՝ խմբագրի սյունակում, և երկու հեռուստատեսային հարցազրույց. ամենօրյա այս ռեժիմը, որով ես վերջին ժամանակներս ապրում եմ, հրաշալի հնարավորություն է ստեղծում կյանքն ու մարդկանց ուսումնասիրելու, տարբեր ոլորտներին առնչվող թեմաներին պատրաստվելու, կարդալու համար:
Իմ գործը ես անում եմ սիրով, իսկ այսպես կոչված «քաղաքականությունը» (X-ը լավն է, Y-ը՝ վատը), քարոզչությունը, խարդավանքներն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Աշխատանքի բերումով ես, իհարկե, դրանց հետևում եմ, բայց այնքանով, որքանով դա պետք է հաղորդումը կամ հոդվածը պատրաստելու համար: Այդ «աղբային» տեղեկատվությունը, ճիշտն ասած, մի ականջիս մեջ մտնում է, մյուսով դուրս է գալիս: Ընթերցողներս ու հեռուստադիտողներս դրա մասին շատ արագ մոռանում են, ես ինչո՞ւ պիտի հիշեմ:
Երբեմն մարդիկ հարցնում են, իսկ «ֆեյսբուքահայերը» հաճախ անգամ պնդում են, որ ես ինչ-որ մեկին համակրում եմ, մեկ ուրիշին՝ հակակրում: Ինչ-որ մի ճամբարում ինձ պատկերացնելը գուցե մարդկանց համար ավելի դյուրին է դարձնում իմ տեքստերը հասկանալը: Բայց ես կարծում եմ, որ լրագրողն իրավունք չունի իր «հերոսներին» համակրելու կամ հակակրելու: Լրագրողի և քաղաքական (ու ոչ միայն քաղաքական) գործչի միջև տարածությունը չպիտի լինի այնքան մոտիկ, որ նրանք սերտաճեն, կամ այնքան հեռու, որ բարևելու և հարցազրույց վերցնելու տեղ չմնա:
Այն, ինչ անվանում են «քաղաքական հայացքներ», ես պարզապես չունեմ: Փոխարենն ունեմ այն, ինչ կարելի է, գուցե ոչ այնքան ճշգրիտ եզրույթով, անվանել «արժեքային հայացքներ»: Իմ աշխատանքով ես փորձում եմ քարոզել ազատական (կամ, որն ինձ համար նույնն է՝ քրիստոնեական) արժեքները՝ հանդուրժողականություն, ներողամտություն, բազմազանություն, լայնախոհություն, կամքի ազատություն, փոխադարձ սեր ու հարգանք: Երևի համաձայնեք, որ այս առումով Հայաստանում անելու շատ բան կա:
․․․ Վաղը մի նոր գեղեցիկ օր կբացվի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
17:44 15-09-2015
Թուրքական Dogan մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու մեջ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»