3148 դիտում
14:08 18-02-2020
Լեւոն Քոչարյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին. Լեւոն Քոչարյան. News.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, մտադիր չէ միանալ «Ոչ»-ի շտաբին: Այս մասին այսօր նա հայտնեց լրագրողների հետ զրույցում, հայտնում է [url=https://news.am/arm/news/560956.html]News.am[/url]-ը։
Լեւոն Քոչարյանը նշեց, որ ընդհանրապես մտադիր չէ մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին:
«Դա սկզբնապես մեծ հիմարություն էր: Փորձ է արվում ստեղծել սեփական դատարանը: Եվ ամեն անգամ նման բան նախաձեռնելով՝ հղում է արվում ժողովրդի կամքին: Սակայն ժողովուրդը տեղյակ չէ ՍԴ-ի, դատավորների աշխատանիքց: Եվ դա նորմալ է: Ժողովրդին հուզում են ճանապարհներին տեսախցիկները, բալերը: Իրականում այդ ամենը պետք է գործընթացը նախաձեռնողներին, եւ իրենց «ցանկությունները» վերագրում են ժողովրդին»,- նշեց նա՝ հավելելով, որ մտադիր չէ միանալ ոչ մի ճամբարի:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ նրա կողմից ստեղծվող կուսակցության համատեքստում հնարավոր համագործակցության մասին հարցին Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ չի պատկերացնում նման համագործակցություն:
Լեւոն Քոչարյանը չի շտապում քաղաքական դաշտ մտնել:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի հետաքննության շրջանակում հարցաքննվել են նրա եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը, եւ երկրորդ նախագահի գրասենյակի աշխատակիցները: «Եղբայրս չի հարցաքննվել: Աշխատակիցների հետ կապված տեղեկություն չունեմ»,- ասաց Լեւոն Քոչարյանը:
Նմանատիպ նյութեր
2324 դիտում
13:55 17-09-2019
Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5009 դիտում
21:56 29-05-2021
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մեջ քաղաքական հնարք եմ տեսել և դրան չեմ տրվել. Ռոբերտ Քոչարյան. News.am
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին