2330 դիտում
13:55 17-09-2019
Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպասելիք ունեմ, որ ազատ կարձակվի հայրս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/533884.html?fbclid=IwAR0jbgmmxSfkZxlDSseaq9f0vhO6MkwdhFNcKdVYchsPDWgGfbhW3_C9iIo]news.am[/url]-ը։
Նրա համար սակայն ակնհայտ է ճնշումները դատավորի վրա. «Կարծում եմ շատ ակնհայտ է այն, ինչ կատարվում է։ Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին։ Կարծում եմ՝ իզուր չէր ընտրված մեկ օր առաջ այս ամենն այս ամեն ինչը սկսելը։ Երեկ տեսաք ինչ ահռելի ճնշումներ էին թե վարչապետի, թե ԱԺ-ի կողմից»,–նշեց նա՝ մատնանշելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ–ի շուրջ իրավիճակի մասին եւ ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հարցին՝ ապացույցներ ունի՞, երբ հրապարակել է իր «վերսիան» այն մասին, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում առաջանա խուճապ, վախ եւ նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները. Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե ՀՔԾ պետը մեկ տարի առաջ հայտարարել էր իրենց վերսիայի մասին, 1 տարի անցավ, մենք հասկացանք, որ թեման շեղելու, մարդկանց մեջ բորբոքելու համար էր, ես էլ ասեցի, որ իմ վերսիան դա է, իմ կարծիքով իմ վերսիան շատ ավելի իրականությանը մոտ է՝ հաշվի առնելով որ ամեն ինչ իրենց ձեռքում է բայց ոչինչ չկարողացան ապացուցել»։
Ամբողջությամբ կարդացեք [url=https://news.am/arm/news/533884.html?fbclid=IwAR0jbgmmxSfkZxlDSseaq9f0vhO6MkwdhFNcKdVYchsPDWgGfbhW3_C9iIo]սկզբնաղբյուրում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3148 դիտում
14:08 18-02-2020
Լեւոն Քոչարյանը մտադիր չէ մասնակցել հանրաքվե կոչված հակաօրինական գործընթացին. Լեւոն Քոչարյան. News.am
1111 դիտում
21:17 17-04-2023
Արցախի հանդեպ ճնշումները Հայաստանից են գալիս, որ պետք է գնաք եւ բանակցեք Ադրբեջանի հետ. Թեւան Պողոսյան․ news.am
5012 դիտում
21:56 29-05-2021
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մեջ քաղաքական հնարք եմ տեսել և դրան չեմ տրվել. Ռոբերտ Քոչարյան. News.am
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից