10796 դիտում
13:07 20-02-2020
1994-ի ապրիլն էր... մինչև հաղթական զինադադարը օրեր էին մնացել...Սպարտակ Ղարաբաղցյան
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/spartak.gharabaghtsyan/posts/1564556353682307]էջում[/url] գրում է.
«Իմ մանկության ընկերն էր ԱՐԱՄԸ. Նույն թաղում ենք մեծացել, նույն դպրոցն ու նույն ԲՒՀ-ը ավա րտել , ավելին, հարսանիքի խաչեղբայրն էլ ես էի. Շատ շուտ ամուսնացավ, երկրորդ կուրսում էինք դեռ. Տան միակ տղան էր; Սուսիկ փուսիկ էր, ես նրա ճիշտ հակառակը, ու նրա մայրը, տիկին ԱՇԽԵՆԸ, ասում էր.,, ԱՐԱՄԻՍ թև -թիկունք մնաս... ,,
...Երբ ԱՐՑԱԽՅԱՆ ազատագրական շարժումն սկսվեց, ԱՐԱՄԸ արդեն երեք երեխա ուներ ու թոռնատեր էր հասցրել լինել. Ինքնուսույց ֆրանսերեն էր սովորել ու վարժ տիրապետում էր լեզվին, խորացել էր հոգեբանություն առարկայի մեջ ու դպրոցում դասավանդում էր սիրած առարկան... քանի-քանի անգամ զրույցների մեջ ասում էր, որ ինքն էլ է ուզում ճակատ գնալ, իր բաժին ներդրումը ունենալ ԱՐՑԱԽԻ ազատագրմանը... Նրան համոզում էի, որ դու քո գործը դպրոցում, ուսանողության շրջանում արդեն անում ես, ֆրանսերենից թարգամանություններդ ավելի կարևոր են... Հետո .,, ԹՈՌՆԱՏԵՐ ՊԱՊԻԿ ԵՍ , ՏԱՆԸ Մ ՆԱ...,,
Թվում էր, թե համոզել էի... Մի օր էլ մայրը՞մորաքույր ԱՇԽԵՆԸ ուղիղ եկել էր ՍՊԱՅԻ ՏՈՒՆ ու ինձ էր սպասում. Պարզվեց ԱՐԱՄԸ կամավոր էր գրվել; Տեղակալիս խնդրեցի գտնել զորամասը; Գնացինք; Հրամանատարին խնդրեցի, որ ԱՐԱՄԻՆ հանի ցուցակից; ,,Ինքն իր կամքով է եկել,-արդարացավ հրամանատարը...,,Տուն վերադարձանք, մայրը արդեն հանգիստ էր... Նորից նույն բաներ ն ասեցինք, ,,խրատեցինք,, ... որ առանց քեզ էլ կհաղթենք, դու քո տեղում մնա, քո գործն հիմա ավելի կարևոր է...,,,, Կարճ ժամանակով գործուղման էի մեկնել... Վերադարձիս օդակայանում դիմավորող եղբոյրս դեմքին տխրություն կար, դե այն օրերին հատուկ էր, բայց այդ տխրությունը ուրիշ էր... Մտածեցի, հո ծնողներիս բան չի պատահել?... Եղբայրս հանգստացրեց, հասնք տուն... Տանն էլ անբացատրելի տխրություն կար... ,,Վատ լուր ունեմ,- արցունքախառն ասաց կինս,- ԱՐԱՄԸ զոհվել է...,, Քարացա. Հետո ասում են երեխայի պես հեկեկացել ու լաց եմ եղել... 1994-ի ապրիլն էր... Մինչև հաղթական զինադադարը օրեր էին մնացել...»:
Նմանատիպ նյութեր
3380 դիտում
22:05 21-07-2020
Դժբախտաբար՝ հի՜ն սովորույթը մնացել է ոմանց մոտ․ Սպարտակ Ղարաբաղցյան
4965 դիտում
14:29 08-08-2020
Հաստատ դուխը չհերիքեց մինչև վերջ բացել գաղտնիքը. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան