211652_close_icon
views-count3380 դիտում article-date 22:05 21-07-2020

Դժբախտաբար՝ հի՜ն սովորույթը մնացել է ոմանց մոտ․ Սպարտակ Ղարաբաղցյան

Սպարտակ Ղարաբաղցյանը Ֆեյսբուքի էջում գրել է․ «Դիմատետրի էջերին հանդիպում եմ հեղինակած գրությունների ռուսական կայսրության խիստ քննադատություններով, հին դարմանը քամուն տվողների ու նոր բան չասողների.... Հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ քննադատողները սփյուռքահայեր են, որ օրն ի բուն փնովում են էին, փնովում են ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ, մոռանալով, որ իրենք մոտ անցյալում ԱԶԱՏ ԵԼ ՈՒ ՄՈՒՏ ՈՒՆԵԻՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԿԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԱԿԱՅՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՈՒ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ... Նրանց համար ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ու ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ամենանպաստավոր պայմաններն էին ստեղծվել, որովհետև «հարուստ» տեղեկություններ էին փոխանցում թե Ո՞Վ ԵԿԱՎ, Ո՞վ գնաց, ո՞վ մտավ ԴԱՇՆԱԿ ՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ, Ո՞ր ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ, Ո՞Ր սրճարանում սուրճ խմեց ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ գործիչի հետ... Բարեբախտաբար այդ օրերը անցել են, բայց դժբախտաբար հի՜ն սովորույթը մնացել է ոմանց մոտ.... Մոռանում են, որ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացին է ամենաշատը զգացել ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ինչ կամ ով լինելը....Թողեք հի՜ն արհեստը, առանց էն էլ մի լավ ՕՐԻ ՉԵՆՔ...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր