3168 դիտում
23:04 20-02-2020
Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով․Դիլիջանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 19-ին բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան:
Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին, իրենց գյուղի հարակից անտառից:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
15:34 29-01-2014
Փայտանյութը ձեռք է բերել Դիլիջանի տարածքից
2709 դիտում
23:28 08-06-2020
Կաշառք՝ ապօրինի ծառահատման դիմաց․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1961 դիտում
14:11 07-05-2021
Թմրանյութն օգտագործել էր և հյուրասիրել. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»