3065 դիտում
10:25 21-02-2020
Հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարի գրանցվեցին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նվազագույն դեպքեր, մինչդեռ 2020 թ. սկսվեց զորամասերում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի անակնկալ աճով: Հունվարի 1-ից մինչ այժմ զոհվել է 13 զինծառայող: Հատկապես ինքնասպանությունների առնչությամբ, որոնց հետ կապված կասկած կա, որ առկա է ծառայակիցների կողմից ինքնասպանության հասցնելու հանցակազմ, միանգամից առաջ քաշվեց զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների ու դրանց բացասական ազդեցության մասին թեզը: Իհարկե, ոչ կանոնադրային հարաբերությունները բազմաթիվ դրսևորումներ ու պատճառներ կարող են ունենալ, մինչդեռ այն հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից:
Հասարակությանը հարկավոր է կրթել, լուծել հանրության ներսում գոյություն ունեցող խնդիրները, որպեսզի այն իր բացասական ազդեցությունը չունենա բանակի վրա: Երբ հանրության ներսում առկա է պոզիտիվ միջավայր, այն դրականորեն է ազդում ինչպես բանակի, այնպես էլ այդ հասարակության որևէ շերտը ներկայացնող մարդկանց խմբերի վրա: Եթե առկա է նեգատիվ միջավայր, բնականաբար, այդ խմբերում դրսևորվելու են բացասական միտումներ:
Ինչո՞ւ ենք հեռուն գնում: Մեր շրջապատում չե՞նք տեսնում ընդհանուր կենսամակարդակի, պայմանների, ինչպես նաև կենցաղում դրսևորվող սովորությունների հետ կապված այն դրսևորումները, որոնք խոչընդոտում են աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքի արդյունավետությանն ու նորմալ գործընկերային հարաբերությունների կառուցմանը:
Այնպես որ, առաջիկայում ինչպիսի ռազմավարություն էլ մշակվի, ամենայն հավանականությամբ, դրա կյանքի կոչման ճանապարհին անելիքի մի ահագին բաժինն էլ կունենա ԿԳՄՍ-ն»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
884 դիտում
10:27 13-09-2022
Արցախյան հիմնահարցը երկարաժամկետ և հիմնավոր կարգավորման կարիք ունի․ «Հայաստանի Հանրապետություն»
6327 դիտում
12:47 14-04-2018
Հավատը ատամնացավ բուժելու համար չէ, ոչ էլ «հաջողության» հասնելու համար. «Առավոտ»
Այս բաժնից
1234 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1003 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»