6166 դիտում
13:20 24-02-2020
Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. Օֆելյա Հարությունյան
Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/121682/arcakhum---koronavirusi---varaki---depqer---chen---grancvel-pataskhanatu.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:
Նա նշել է, որ հանրապետությունում նկատելի է գրիպի և սուր շնչառական վարակների աճ:
«ԱՀ առողջապահության և կրթության, գիտության և սպորտի նախարարությունները համատեղ հանրապետության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնում են մոնիթորինգ՝ պարզելու հիվանդության պատճառով բացակաների թիվը»,- ավելացրել է Օ. Հարությունյանը:
Ոլորտի պատասխանատուն ասել է, որ պետք չէ խուճապի մատնվել, եթե քաղաքացիների մոտ կա բարձր ջերմություն, թուլություն, հազ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական հաստատություն և հետևել բժիշկների հորդորներին:
Նմանատիպ նյութեր
4603 դիտում
22:22 21-05-2020
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք. Արցախում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 33 դեպք
2858 դիտում
12:26 09-08-2020
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
4717 դիտում
20:44 18-04-2020
Օրվա ընթացքում Արցախում թեստավորվել է 55 քաղաքացի. կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել
Այս բաժնից
850 դիտում
18:06 05-02-2025
Եվրամիությունը 310 մլն եվրո կնվիրաբերի Թուրքիային
4360 դիտում
21:18 04-02-2025
Հայտնի է՝ ինչից է կործանվել ադրբեջանական ինքնաթիռը․ հրապարակվել է նախնական զեկույցը
2245 դիտում
21:09 04-02-2025
«Շուտով լսելու ենք սրանց ոռնոցն ու վնգստոցը». Հովհաննես Շահինյան