211652_close_icon
views-count4393 դիտում article-date 21:18 04-02-2025

Հայտնի է՝ ինչից է կործանվել ադրբեջանական ինքնաթիռը․ հրապարակվել է նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։

Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»:
Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել, և հնչել է ավտոպիլոտի անջատման ձայնային ազդանշանը: Կարգավարներն ինքնաթիռի կործանումից առաջ նախազգուշացրել են Գրոզնիում անվտանգության հատուկ ռեժիմի մասին:

Ըստ նախնական զեկույցի՝ աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի ավիավթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Նմանատիպ նյութեր