3913 դիտում
10:25 25-02-2020
Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Ալիևի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական մամուլում և սոցցանցերում չեն դադարում քննարկել փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ օրը երկու երկրների ղեկավարները «մենամարտեցին» ղարաբաղյան հակամարտության թեմայով, ներկայացրին խնդրի պատմական նախադրյալների վերաբերյալ իրենց փաստարկներն ու մտքերը։ Եվ հանդիպումից հետո լայնորեն քննարկվում է՝ ով էր ավելի շահեկան վիճակում: Իհարկե, պարզ է, որ նման բարդ ու ծանր թեման, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ավելի լավ պատրաստվածություն է պահանջում, ինչը, ընդդիմադիրների խոսքերով, ՀՀ վարչապետի մոտ բացակայում էր:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար, թե ովքեր են ՀՀ վարչապետին օգնել նախապատրաստվել հանդիպմանը, ովքեր են նրան տեղեկանք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով: Մենք նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք խորհրդատվական առումով վարչապետը ունեցել է օգնական, թե հանդիպմանը պատրաստվել է ինքնուրույն: Եվ, ահա, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի կողմից ստացանք հետևյալ պատասխանը.
«ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ յուրաքանչյուր հանրային միջոցառմանն ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են բուն խաղաղ գործընթացի մասնակիցները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական աշխատանքների համար պատասխանատու բոլոր օղակները»: Արդյոք պատասխանատու բոլոր օղակները կատարել էին իրենց աշխատանքը, թե ոչ՝ ցույց տվեց մյունխենյան հանդիպումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3137 դիտում
16:06 14-06-2021
Փսաքին հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել Է 50 տարի
2460 դիտում
09:13 07-03-2019
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտնել է, որ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը խոսելու են այդ մասին․ «Ժամանակ»
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»