3134 դիտում
16:06 14-06-2021
Փսաքին հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել Է 50 տարի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ստույգ գիտի, թե Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինից ինչ սպասել առաջիկա հանդիպմանը. նրա հետեւում այդ պահին պատրաստվելու 50 տարիներ են: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բայդենը Մեծ Բրիտանիայի Քոռնուոլում անցկացված G7-ի գագաթնաժողովից հետո ուղեւորվել Է Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Հունիսի 16-ին Ժնեւում կկայանա Բայդենի հանդիպումը Պուտինի հետ:
«Նա (Բայդենը) ստույգ գիտի, թե ինչ սպասել: Նա կարծում Է, որ այդ հանդիպումը վստության եւ բարեկամության մասին չԷ, այլ այն մասին, որպեսզի հասկանանք, թե մենք որտեղ կարող ենք շփման կետեր գտնել: Լինել անկեղծ եւ ստույգ այն ոլորտներում, որտեղ մենք անհանգստություններ ունենք»,-ասել Է Փսաքին Մեծ Բրիտանիայից Բրյուսել ճանապարհին ինքնաթիռում տեղի ունեցած ճեպազրույցում:
Դրա մեկնաբանումը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի առաջին դեմքերը գագաթնաժողովի նախաշեմին քանիցս կրկնել են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կանխատեսելիությունն Է առայժմ վարչակազմի ցանկալի նպատակը, այլ ոչ թե ներկայիս իրականությունը:
Խոսքերը, թե Բայդենը գիտի, թե ինչ սպասել Ռուսաստանի ղեկավարից, Փսաքին բացատրել Է այն բանով, որ ԱՄՆ-ի նախագահը Պուտինի հետ ավելի վաղ աշխատել Է եւ բազմամյա փորձ ունի: Փսաքին այսպես Է պատասխանել ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե իր ամուսինը «շատ լավ պատրաստ Է» Պուտինի հետ հանդիպմանը:
«Նա այդ պահին պատրաստվել Է 50 տարի»,-ասել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր
1897 դիտում
09:25 22-04-2021
Ջեն Փսաքին պատասխանել է Ցեղասպանության մասին հարցին․ «Ամերիկայի ձայն»
3910 դիտում
10:25 25-02-2020
Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Ալիևի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
670 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
778 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
604 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի