211652_close_icon
views-count52142 դիտում article-date 21:30 26-02-2020

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից Hyundai-ի վարորդը հիվանդանոցում մահացել է. նրանց ավտոմեքենաներից դուրս էին բերել ոստիկանության «Կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 25-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 65-ամյա Ս. Ամիրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում իր կողմից վարած Hyundai մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենայի բախումից հետո: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշերով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/18/1147686/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել էին Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի 72 ՏT 772 համարանիշի և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍG 830 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։ Վերջիններիս աշխատանքը տեղում ղեկավարել է Միքայել Այվազյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդն ու նրա ուղևորը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի «1+2» ռազմաբժշկական ինստիտուտում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր