211652_close_icon
views-count68541 դիտում article-date 09:41 25-05-2022

Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 39-ամյա վարորդը, ում մեքենայից դուրս էին բերել փրկարարները, հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆԱՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 25-ին, «Կապան» բժշկական կենտրոնում մահացել է 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 23-ին Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի ենթարկվելուց հետո։

Նրան ծայրահեղ ծանր վիճակում ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Ավագյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն։

Օպերատիվ էին գործել Քաջարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված էր եղել մի քանի տոննա ավազով։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր