4353 դիտում
22:08 27-02-2020
Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ
Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։
Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ:
Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում՝ Շահումյանի շրջանում, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։
Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը։
Երեք տասնամյակի ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը։
Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։
Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ։
Նմանատիպ նյութեր
4956 դիտում
16:33 29-03-2018
ՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը
1866 դիտում
11:54 27-02-2021
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից