154953 դիտում
13:44 29-02-2020
Երևանում՝ «Մոնակո Պլազա» հյուրանոցում առանձնապես ծանր հանցագործության մեջ մինչև ատամները զինված հետախուզվողին վնասազերծելու ոստիկանական օպերացիան կարելի է գնահատել փայլուն, ինչի շնորհիվ տուժողներ չեղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, Երևանում առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող 27-ամյա Նարեկ Պետրոսյանին վնասազերծելու օպերացիան ղեկավարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, և օպերացիայի ողջ ընթացքը օնլայն եղանակով ղեկավարել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ոստիկանության ճիշտ և օպերատիվ, ինչպես նաև գրագետ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել զոհերից ու վիրավորներից, մինչդեռ տարածքում գտնվող քաղաքացիները, չիմանալով՝ ինչ է կատարվում, համացանցում տեղեկություններ էին տարածում, թե կասկածյալը ռեստորանում պատանդների է պահում, մինչդեռ նա գտնվել է «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի 4-րդ հյուրասենյակի 2-րդ հարկում։
Ժամանած ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների հետ ճիշտ աշխատանքի արդյունքում վնասազերծեցին Ն. Պետրոսյանին։ Մինչ այդ, սակայն, վերջինս լուսամուտից կրակոցներ էր արձակում իրեն դիմած ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Բարեբախտաբար, այս կրակոցների արդյունքում տուժածներ չեղան։
Որոշ ժամանալ անց, տեսնելով, որ այլևս չի կարող դիմել փախուստի (իսկ նա մեկ անգամ արդեն հաջողացրել էր), Ն. Պետրոսյանը հանձնվում է իրավապահներին, որից հետ տեղափոխվում է ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղից էլ՝ Նուբարաշենի բանտ, քանի որ որպես հետախուզվող՝ նրա նկատմամբ քննիչ Տ. Ղազարյանի միջնորդությունը դատարանը բավարարել էր և խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները Ն. Պետրոսյանի մոտ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի առանց գործարանային համարի «AK-74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփուշտատուփով, 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճաակ, 88 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 17 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ, 1 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 7 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ, 1 հատ 9 մմ տրամաչափի գնդակ, 11 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ կռփազենք և 1 հատ գաղտնի փականով դանակ։
Այդ ամենը դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի Արման Բաղդասարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առգրավվել է և նշանակվել են փորձաքննություններ։
Ն. Պետրոսյանի անձնական խուզարկությամբ արդեն նրա մոտ հայտնաբերվել է 7 հատ 5.45 X39 մմ տրամաչափի փամփուշտներ, սպիտակ գույնի 0.29 գրամ քաշով բյուրեղանման զանգված և 1 հատ սպիտակ մետաղից պատրաստված սարք՝ բյուրեղանման զանգվածն օգտագործելու համար։
Երեկվա դեպքով հարուցվել է քրեական գործ՝ 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ համարի առաջին հարկում գտնվող Volkswagen մակնիշի 35 QO 884 համարանիշի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/28/1148568/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել էին, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա:
Օպերատիվ խմբերը, ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ էին վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվեր իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ էր արձակել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել էր համոզել նրան, ով ինքնակամ ներկայացել էր իրավապահներին:
Դեպքի վայրի զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ թիվ 4 համարի պատուհանի տակ հայտնաբերվել էր հանցագործության գործիք ինքնաձիգը, որը ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները առգրավել էին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվող անձը՝ 27-ամյա Նարեկ Պոտրոսյանն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+