211652_close_icon
views-count88121 դիտում article-date 15:03 12-07-2024

Ոստիկանական փայլուն օպերացիա՝ Երևանի կենտրոնում հայտնի «Դեյվ հոթել»-ում․ հայտնաբերվել են առանձնապես ծանր հшնցագործության մեջ հետախուզվողներ և «Մակարով» տեսակի մարտшկան ատրճшնակ․ օպերացիան ղեկավարել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին  խիստ հանձնարարականներ են տվել, որ ոստիկանությունը պետք է նաև ակտիվ պայքար տանի քրեորեն պատժելի արաքներ կատարած ու հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ արդյունավետ են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլխաթյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի (ժողովրդի լեզվով ասած հետախուզվողներով զբաղվող) բաժանմունքի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության  գեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։

Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները վերջին տարիներին ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողներ՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, որոնք հետախուզման մեջ են եղել առանձնապես ծանր, ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում սպանություն, սպանության փորձ հրազենի գործադրմամբ, ավազակություն, կողոպուտ, անձի առևանգում և այլ հանցատեսակներով հետախուզվողների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում հերթական փայլուն օպերացիան է իրականացվել Երևանում, ինչի արդյունքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող անձինք։

Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան 4 հասցեում գործող «Դեյվ հոթել» հյուրանոցային համալիրում հետախուզման մեջ գտնվող անձինք կան։ Տեղում Երևանի ոստիկանության պետ Ս․ Քոչարյանի,  վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խ․ Բարխոյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Ա․ Հակոբյանի գլխավորությամբ որոշվում է առանց հապաղելու իրականացնել հատուկ օպերացիա։

Ոստիկանները ժամանում են նշված հյուրանոցային համալիր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվում են Երևանի բնակիչ  34-ամյա Վարդան Խաչատուրյանը, ով այս տարվա ապրիլի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քր օր․-ի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Հովսեփյանը, ով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր այս տարվա ապրիլի 26-ից ՀՀ Քր․ օր-44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օպերացիայի արդյունքում ոստիկանների աչքից չի վրիպել նաև մեկ այլ հանցագործություն և նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Գևորգյանին և նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտներով։ Այս դեպքի փաստով ոստիկանության Արբակիրի բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել էին «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է։

Ըստ նախնական տեղեկությունների այն կոտրվել էր կրակոցի հետևանքով։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և ավագ քննիչ Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին նաև քրեագետները:

Տարածքը սահմանազատել էին ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը։

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցված էր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ էր արձակել, ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել էին փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 340+
340+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր