211652_close_icon
views-count2970 դիտում article-date 14:00 29-02-2020

Համալսարանական բժշկի կողմից առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միատոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի կողմից իրականացվել է էնդոսկոպիկ միատոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժումն իրականացվում է բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միջամտության եղանակով: Կարեն Մանուկյանի խոսքով՝ էնդոսկոպիկ միատոմիան բժշկության մեջ կիրառվում է վերջին 15 տարիների ընթացքում, սակայն այս միջամտությունը ոչ բոլոր բժշկական կենտրոններում է կատարվում, իսկ Հայաստանում այսպիսի վիրահատություն մի քանի անգամ իրականացրել են արտերկրից ժամանած մասնագետները: «Էնդոսկոպիկ միատոմիան կերակրափողի ախալազիայի բուժման մյուս մեթոդներից տարբերվում է քիչ տրավմատիկությամբ՝ չկա կտրված, վերք, իսկ հետվիրահատական շրջանն ավելի կարճ է և թեթև հիվանդների համար»,-նշում է էնդոսկոպիստը՝ ավելացնելով, որ գոյություն ունեն ախալազիայի տեսակներ, որոնք այլ եղանակներով հնարավոր չէ բուժել: Կերակրափողի ախալազիան նյարդամկանային հիվանդություն է, որը արտահայտվում է ստորին կերակրափողային փականի (նաև անվանվում է կարդիալ փական) ռեֆլեկտոր թուլացման անբավարարությամբ կամ բացակայությամբ: Ինչպես նշեց Կարեն Մանուկյանը, կերակրափողի ախալազիայի ժամանակ մկանները, որոնք կծկվում ու դժվարացնում են սննդի անցանելիությունը, պետք է կտրվեն, որպեսզի սնունդը հեշտությամբ կերակրափողով անցնի դեպի ստամոքս: Հիվանդի վիճակը, որին կերակրափողի ախալազիայի կապակցությամբ կատարվել է էնդոսկոպիկ միատոմիա գնահատվում է բավարար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր