207745 դիտում
18:17 29-02-2020
Ողբերգական դեպք Երևանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 32-ամյա եղբոր կախված դին
Այսօր՝ փետրվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ԱԻՆ ՓԾ Աջափնյակի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական խումբը՝ հոգեբանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 32-ամյա Էդգար Մ.-ի դին:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածին այդ վիճակում հայտնաբերել է քույրը:
Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
89952 դիտում
10:57 14-07-2018
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 21-ամյա քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբորը
129646 դիտում
23:53 25-08-2017
Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. եղբայրը տան լոգարանում 16-ամյա քրոջը հայտնաբերել է կախված