129649 դիտում
23:53 25-08-2017
Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում. եղբայրը տան լոգարանում 16-ամյա քրոջը հայտնաբերել է կախված
Այսօր՝ օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19: 40-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի տներից մեկում աղջիկ երեխայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մանանդյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 16-ամյա Մ. Ս.-ի դին:
Հարազատները իրավապահներին հայտնել են, որ մահացածի անչափահաս եղբայրը մտել է լոգարան և այնտեղ հայտնաբերել քրոջը՝ կախված և անմիջապես ծնողներին է տեղեկացրել, ովքեր էլ փորձել են պարանը կտրելով՝ փրկել երեխայի կյանքը, ցավոք, նա արդեն մահացած է եղել:
Փաստի առթիվ քննիչ Ն. Մանանդյանի կողմից հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
89955 դիտում
10:57 14-07-2018
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 21-ամյա քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբորը
207745 դիտում
18:17 29-02-2020
Ողբերգական դեպք Երևանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 32-ամյա եղբոր կախված դին