658843 դիտում
10:27 01-03-2020
Երևանից կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քանի քաղաքացու շտապօգնության ավտոմեքենաներով՝ ոստիկանների հսկողությամբ, տեղափոխում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում են Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր, որտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված սենյակներ կան, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության ավտոմեքենաները ուղեկցում են ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները:
Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների թիվը անցնում է 40-ը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել Առողջապահության նախարարության տեսակետը նշված լուրի վերաբերյալ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148659/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին»։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+