211652_close_icon
views-count129034 դիտում article-date 22:44 18-03-2020

Ապրիլյան քառօրյայի մասնակից, «Հրազդան» ԲԿ-ի երիտասարդ բժիշկն ու իր գործընկերը ապացուցեցին որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանն ու ՄԱՐԴ տեսակին. քանի օր է, նրանք Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում բժշկական օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին

Այս օրերին առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցները՝ բժշկից մինչև սանիտար, բուժակից մինչև շտապօգնության ավտոմեքենայի վարորդ, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, ապացուցեցին ու ապացուցում են, որ իրենք առաջնորդվում են «ՄԱՐԴ» լինելու վեհ կոչումով: Դրա վառ ապացույցը բազմաթիվ բժիշկ-բժշկուհիների՝ օրերով տուն չմեկնելն է: Երբեմն նրանք առավոտը լուսացնում են կամ շտապօգնության ավտոմեքենայում կամ աշխատավայրերում: Երբ կառավարության որոշմամբ մարտի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 32 անձինք տեղափոխվեցին Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր, նրանց բուժման և հոգածության վեհ գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին մի քանի բժիշկներ, այդ թվում՝ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ Վաչե Ասատրյանն ու Արգամ Հովհաննիսյանը: Վերջիններս մինչև այսօր դեռ գտնվում են նշված հյուրանոցային համալիրում և հոգ են տանում այնտեղ գտնվող քաղաքացիների մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՝ Վ. Ասատրյանը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է և ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա, իր գործընկերների, այդ թվում՝ Ա. Հովհաննիսյանի հետ ապացուցեց, որ իրենք Մեծն Սևակի ասած՝ ՄԱՐԴ տեսակն են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի զանգահարած «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում ժամանակավորապես մեկուսացված քաղաքացիների հարազատները իրենց երախտիքի խոսքն են ուղղում առողջապահության բնագավառի բոլոր աշխատակիցներին և հատուկ շնորհակալություն են հայտնում Վ. Ասատրյանին ու Ա. Հովհաննիսյանին: [b]Բժիշկ Վաչե Ասատրյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0057242001584557222197714.jpg[/img] [b]Բժիշկ Արգամ Հովհաննիսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0471014001584557243756404.jpg[/img]

Նմանատիպ նյութեր