211652_close_icon
views-count9884 դիտում article-date 21:37 01-03-2020

Մարտի 2-8-ը չեն գործի նաև բարձրագույն, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով մարտի 2-8-ը չեն գործի նաև բարձրագույն, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: «Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-8-ը: Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների աշխատակիցներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր