5568 դիտում
11:25 02-03-2020
Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։
Մ. Գևորգյանը մինչ այդ աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
Ավելի վաղ նա ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն է եղել:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ին ազատվել էր վարչապետի խոսնակի պաշտոնից։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - Ֆեյսբուքում գրել էր Կարապետյանը։
Նմանատիպ նյութեր
3057 դիտում
17:20 20-05-2017
Արամ Արարատյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
6311 դիտում
14:52 19-04-2018
Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար
11261 դիտում
14:59 06-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Այս բաժնից
1306 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1330 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»