211652_close_icon
views-count6450 դիտում article-date 19:10 02-03-2020

Հենրիխ Մխիթարյան. Մոուրինյոյի հետ կոնֆլիկտից հետո «Մանչեսթեր Յունայթեդում» անելիք չունեի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ հաստատել է, որ 2018թ. հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ վեճից հետո: «Չգիտեմ, թե նրա ուղեղում ինչ կար: Ես ամեն օր պարտաճանաչ աշխատում էի, որպեսզի հնարավորություն ստանամ: Վեճը սկսվեց խաղը վերլուծության ժամանակ: Ժոզեն ինձ քննադատեց, որ ես պետք է դաշտում լինեմ այնտեղ, որտեղ ես չպետք է լինեի: Ամեն ինչ այդ վեճից սկսվեց և ես որոշեցի, որ Մանչեսթերում ես այլևս անելիք չունեմ: Եթե ես աշխատում եմ, պրեսինգի եմ դիմում, պաշտպանվում, թիմին օգնում, գոլ խփում ու փոխանցում կատարում, իսկ ինչ-որ մեկը դժգոհ է, ուրեմն այդտեղ անելիք չունեմ: Ես չէի ցանկանում ժամանակ կորցնել, ցանկանումէի առաջ շարժվել և ֆուտբոլ խաղալ: Ես գիտեի, որ Վենգերը հետաքրքրված է ինձանով, երբ ես Մոուրինյոյի հետ կոնֆլիկտ ունեցա: Նա ցանկանում էր ինձ «Արսենալում» տեսնել: Ես շատ ուրախացա, քանի որ մանկուց երազում էի «Արսենալում» խաղալ: Այն ժամանակ այնտեղ շատ ֆրանսիացիներ կային. Անրին, Պիրեսը, Պետին, Վիեյրան: Ես ուղղակի գժվում էի նրանց համար: Հետո, երբ նրանք կառուցեցին «Էմիրեյթսը», նրանք ֆինանսական խնդիրներ ունեցան և սկսեցին երիտասարդ խաղացողներ ձեռք բերել: Ես մտածում էի. Աստված իմ,Վենգերի «Արսենալում» հայտնվելը պարզապես երազ է, հեքիաթ», ասել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր